211652_close_icon
views-count9257 դիտում article-date 16:27 21-02-2014

Կոտայքի մարզում 29-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է հաստաբուն ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Toyota Camry մակնիշի 60 AM 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 29-ամյա Միքայել Շատվերյանը նշված ավտոմեքենայով Երևանյան փողոցից դեպի Մայակովսկի գյուղ տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ էդգար Բալոյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Վթարի վայրում հավաքվածները ՃՈ աշխատակիցներին ասում էին, որ ճանապարհին ավտոմեքենայի առաջ շուն է հայտնվել, և վարորդը, փորձելով շրջանցել շանը, չի կարողացել կառավարել մեքենան և տեղի է ունեցել վթարը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր