64457 դիտում
11:13 23-06-2019
Խոշոր ավտովթար Երևանում. 28–ամյա վարորդը Իսակովի պողոտայում՝ մաքսատան դիմաց, Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին. վարորդը ժամեր անց տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի Աէրացիա թաղամասի բնակիչ, 28-ամյա Վահե Վարդանյանը Իսակովի պողոտայում՝ մաքսատան դիմաց, իր վարած Mercedes մակնիշի 55 AA 050 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ տապալել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, այնուհետև բախվել հաստաբուն ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատաեսված վայրում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ, Վարդանյանը բուժօգնություն ստանալու նպատակով վթարից ժամեր անց դիմել է Նաիրիի բժշկական կենտրոն:
Մինչդեռ վթարից հետո օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության 2 բրիգադների բժիշկներին նա հայտնել էր, որ հրաժարվում է բժշկական օգնությունից:
Նրան անգամ դեպքի վայր ժամանած ընկերներն ու ճանապարհային ոստիկաններն էին խնդրում, որպեսզի նա հետազոտման նպատակով տեղափոխվի հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկնության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հեթարապա խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյաի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+