8354 դիտում
18:10 14-10-2017
Դիվանագիտական սկանդալ Ղրղզստանի ու Ղազախստանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հրապարակավ նորից մեղադրել է հարևան Ղազախստանի իշխանություններին՝ նախագահական ընտրություններից առաջ իր երկրի ներքին գործերին խառնվելու մեջ:
Մինչ այդ՝ հոկտեմբերի 7-ին, Ատամբաևը հայտարարել էր, որ Ղազախստանը փորձում է առաջ տանել նախագահի ընդդիմադիր թեկնածու, նախկին վարչապետ Օմուրբեկ Բաբանովի շահերը, ինչպես նաև Աստանային մեղադրել է տապալված նախագահ Կուրմանբեկ Բակիևի շահերը:
Նշենք, որ Ղրղզստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական սկանդալը սկսվել է սեպտեմբերի 19-ին Ալմա-Աթայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և նախագահի ընդդիմադիր թեկնածու, «Հանրապետություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Բաբանովի հանդիպումից հետո: Բաբանովը համարվում է Ղրղզստանի ներկայիս նախագահի թիմակցի՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սորոնբայ Ժեենբեկովի գլխավոր հակառակորդը:
Ղազախստանի իշխանություններն արդեն պաշտոնապես բողոք են արտահայտել Ատամբաևի հայտարարություններին՝ նշելով, որ դրանք անթույլատրելի են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2675 դիտում
11:29 30-06-2014
Դիվանագիտական սկանդալ. թուրք ոստիկանների և ադրբեջանցի դիվանագետի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Այս բաժնից
625 դիտում
23:06 30-04-2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
634 դիտում
21:59 30-04-2024
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
484 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ