Ֆալկաոն և Պերուի կիսապաշտպան Տապիան խաղի ժամանակ քննարկել են ոչ-ոքիի հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն և Պերուի կիսապաշտպան Ռենատո Տապիան ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղի (1:1) ընթացքում քննարկել են զուգահեռ ընթացող հանդիպումների արդյունքները:
Ֆալկաոն ոստովանել է, որ պերուացիներին ասել է, թե ոչ-ոքին երկու թիմերին էլ ձեռնտու է: Արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի, Կոլումբիան դուրս եկավ աշխարհի առաջնություն, իսկ Պերուն՝ անցումային խաղերի կմասնակցի:
«Վերջին հինգ րոպեն կոլումբիացիները մոտեցան մեզ և ասացին, թե ինչ վիճակ է մյուս խաղերում: Այդպիսով, մենք խաղն ավարտեցինք այնպես, ինչպես մեզ պետք էր:
Ես խոսել եմ Ռադամելի հետ: Նա ինձ ասաց, որ երկուսս էլ անցնում ենք առաջ: Բայց սա ֆուտբոլ է», ասել է Տապիան:



