ԱՄՆ-ն գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերից ռուսական դրոշները հանելու իրավիճակը, ասել է, որ Վաշինգտոնը դիտավորյալ է գնում այդ քայլին, հաղորդում է Ria Novosti-ն։
«Տպավորություն է ստեղծվում, որ կարծես ամերիկյան որոշ դիվանագիտական ուժեր ռուսաֆոբիայով են տառապում և հատուկ ծառայությունների հետ գործելով՝ փչացնում երկու երկրների միջև հարաբերությունները»,-ասել է Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Մոսկվան այդ քայլը գնահատում է որպես ծաղր՝ Ռուսաստանի պետական խորհրդանիշի հանդեպ։