211652_close_icon
views-count4918 դիտում article-date 22:08 10-10-2017

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել Է ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների միջազգային միության և «ԴՈՍԱԱՖ» խորհրդի լիակազմ նիստ

Հոկտեմբերի 10-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների միջազգային միության և «ԴՈՍԱԱՖ» խորհրդի լիակազմ նիստ։ Նիստին ներկա են եղել ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բաձրաստիճան զինվորականներ, վետերաններ: Բացմանը ելույթով հանդես է եկել ԱՊՀ մասնակից պետությունների «ԴՈՍԱԱՖ»-ի նախագահ Ալեքսանդր Կոլմակովը, ով ընդգծել է անդամ-պետությունների միջև համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին և կարևորելով նմանատիպ միջոցառումները, նշել է. «Նման միջոցառումները նպաստում են մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացմանը, մարտունակության բարձրացմանը, հայրենասիրական դաստիարակության, բանակի և հասարակության միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև կարևոր գործիք են երիտասարդությանը զինվորական ծառայությանը նախապատրաստելու համար»: Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ «ԴՈՍԱԱՖ»-ի նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը պարգևատրվել են Ռուսաստանի «ԴՈՍԱԱՖ»-ի «ԽՍՀՄ առաջին եռակի հերոս Ա. Պոկրիշկինի» անվան մեդալով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր