ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստ Սիսիան քաղաքում
Ս. թ. հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում մեկնարկում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդու¬¬թյան հարցերի խորհրդի հերթական նիստը:
Նիստի աշխատանքներին բացի ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի անդամներից կմասնակցեն նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անդամներ, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ:
Նիստին նախորդելու է Խորհրդի նախագահ՝ Բելառուսի Հանրապետության կրթության նախարարի տեղակալ Վիկտոր Յակժիկի և Խորհրդի համանախագահ՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի համատեղ մամլո ասուլիսը, որը տեղի է ունենալու հունիսի 11-ին, ժ. 15-00-ին Արմենպրես գործակալության սրահում:
Խորհրդի նիստի օրակարգում ներառված է 14 հարց: Մասնավորապես քննարկվելու են ԱՊՀ մասնակից պետությունների միջև միջազգային երիտասարդական համագործակցության մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի ռազմավարության իրագործման 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքները, երիտասարդության հիմնախնդիրների ուսումնասիրման նպատակով միասնական հետազոտական ցանցի ստեղծման հնարավորությունը, իրականացվելու է փորձի փոխանակում երիտասարդական քաղաքականության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մշակման, գյուղական երիտասարդության զբաղվածության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ներկայացվելու է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող երիտասարդական պետական քաղաքականությունը :
Նիստի մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ Սյունիքի մարզի պատմամշակութային հուշարձաններին :
Նիստն իր աշխատանքները կավարտի հունիսի 14-ին :
[i]ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
[/i]