15527 դիտում
15:19 09-10-2017
Արթիկում նշեցին «Արագած» պարի համույթի 45-ամյակը, պարեցին համույթի՝ արդեն տարիքն առած նախկին սաները, իսկ հասույթը փոխանցվեց 2 բազմազավակ ընտանիքների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մշակույթի տանը մեծ միջոցառում տեղի ունեցավ։ Այն նվիրված էր «Արագած» պարի համույթի 45-ամյակին։ Համույթը հիմնադրվել է պարի մեծ վարպետ Համլետ Հակոբյանի կողմից, 1982 թվականին, ով և ներկա էր։
Միջոցառման նախաձեռնությունը պատկանում էր Ցոլակ Հովհաննիսյանին։ Դահլիճը լեփ-լեցուն էր, բոլորի տրամադրությունը՝ բարձր։ Ներկա էին Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցները, համույթի նախկին սաները, մեծ թվով քաղաքացիներ, ովքեր միմիայն ջերմ ծափողջույններով դիմավորեցին բեմի վրա գտնվողներին։
Գեղեցիկ ազգային-ժողովրդական կատարումներով հանդես եկան համույթի՝ արդեն վաղուց տարիքն առած նախկին սաները, ինչպես նաև Արագած համույթի «Կիլիկիա» և Գյումրիի «Արագած» համույթների սաները։
Ի դեպ, միջոցառումը բարեգործական բնույթ էր կրում և նրա ավարտին հավաքված ողջ հասույթը փոխանցվեց սոցիալական ծանր պայմաններում ապրող Արթիկ քաղաքի 2 բազմազավակ ընտանիքների, որոնցից մեկն ունի 9, իսկ մյուսը՝ 7 երեխա։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+