Արսեն Վենգեր. Այժմ ԱՊԼ-ը մարզիչների աշխարհի առաջնություն է հիշեցնում
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է շուտով մեկնարկելիք Անգլիայի առաջնությանը, որտեղ նոր մարզիչներ են լինելու:
Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան գլխավորեց «Մանչեսթեր Սիթին», Անտոնիո Կոնտեն` «Չելսին», իսկ Ժոզե Մոուրինյոն` «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Սա շատ լավ է: Պրեմիեր Լիգան այժմ նման է մարզիչների միջև աշխարհի առաջնության: Աշխարհի լավագույն մարզիչները ԱՊԼ են ժամանում, որ բարդացնեն մեր կյանքը:
Դա հենց այն է, ինչ բոլորը ցանկանում են, որ մրցաշարը հետաքրքիր լինի: Ինչքան շատ լինեն այստեղ ուժեղ մարզիչները, այնքան լիգան հրապուրիչ կլինի ամբողջ աշխարհի համար», ասել է Վենգերը: