Արսեն Վենգեր. Ես տրամադրված եմ «Արսենալի» հետ հաղթել ԱՊԼ-ում և Չեմպիոնների լիգայում
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է առաջիկա մրցաշրջանին:
«Ես բախտ եմ ունեցել մարզչի երկար կարիերա անցկացնել, և ես ամբողջությամբ տրամադրված եմ, որպեսզի «Արսենալին» հաջողությունների բերեմ: Դա նշանակում է հաղթել ԱՊԼ-ում, և՝ հուսով եմ, Չեմպիոնների լիգայում:
Կարծում եմ, որ ես այսքան երկար աշխատում եմ «Արսենալում», քանի որ հոգեհարազատ են ակումբային արժեքները: Նման արժեքներից մեկն էլ տիտղոսներ նվաճելն է:
Ես ցանկանում եմ հաղթել ամեն խաղում: Երբ պարտվում եմ, ապա չարացած եմ ու հիասթափված, բայց դա մարզչի մասնագիտությամբ մի մասն է», ասել է Վենգերը: