Արսեն Վենգեր. «Արսենալը» կարող է հաղթել ԱՊԼ-ում
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է թիմի հնարավորություններին՝ Միկել Արտետայի օրոք ԱՊԼ-ում հաղթելու վերաբերյալ:
«Ես իսկապես կարծում եմ, որ այդ հնարավորությունները կան, քանի որ Արտետան լավ հարաբերություններ ունի թիմի հետ: Խաղացողները նրան աջակցում են:
«Արսենալը» լավ ձեռքբերումներ արեց, վերջին երկու տարում նրանք բավական շատ փող ծախսեցին: Հանկարծ նման հսկայական ռեսուրսներ հայտնաբերվեցին. դա բավական զարմանալի է:
Կարծում եմ, Արտետան բարձր մակարդակով անհրաժեշտ քանակի խաղացողներ ունի, այնպես որ, նրանք կարող են փորձել: Ինչո՞ւ ոչ», ասել է Վենգերը:
«Արսենալը» «Լեսթերի» և «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի 4 տուրից հետո 9 միավորով կիսում է 3-5-րդ հորիզոնականները: Հաջորդ տուրում թիմը հանդիպելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: