Նոյերը կես տարի չի խաղա
Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի ապաքինումը կարող է ավելի երկար ժամանակ պահանջել, քան՝ սպասվում էր:
«Վիրահատությունն անցկացվել է բուն ոտնաթաթի ներսում եղած պրոբլեմի պատճառով: Ապաքինումը կտևի մոտ կես տարի», ասել է Նոյերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նոյերը բաց կթողնի մի քանի ամիս:


