Նոյերն այս տարի այլևս չի խաղա
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հաջող վիրահատության է ենթարկվել Տյուբինգենում՝ ձախ ոտքի վնասվածքի առթիվ:
31-ամյա դարպասապահը մարզման ժամանակ ոտնաթաթի կոտրվածք է ստացել: Այժմ նրա ոտքում հատուկ պլաստին են տեղադրել:
«Մեր համար չափազանց ցավալի է, որ Նոյերը նորից վնասվածք է ստացել: Վիրահատությունը հաջող է անցել, և ներկա պահին դա գլխավորն է:
Սպասվում է, որ հունվարին նա շարք կվերադառնա իր նախկին մարզավիճակով», ասել է ակումբի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանի վերջնամասը Նոյերը նույնպես բաց էր թողել վնասվածքի պատճառով, որը ստացել էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում՝ «Ռեալի»հետ խաղում (2:4):


