11469 դիտում
18:25 07-10-2017
Հայաստանի ազգային հավաքականն արդեն Աստանայում է. ՖՈՏՈՇԱՐՔ
Հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով 13:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանա:
Մեր թիմը հանգրվանել է Աստանայի «Ռից Կառլտոն» հյուրանոցում: Հոկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00)՝ «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Նույն օրը՝ ժամը 20:30-ին (Երևանի ժամանակով՝ 18:30-ին)՝ «Աստանա Արենա» մարզադաշտում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Հոկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը:
Անմիջապես հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնան Հայաստան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
1774 դիտում
11:59 04-03-2014
Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Ռուսաստան
1854 դիտում
16:39 25-05-2014
Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Շվեյցարիա
2778 դիտում
16:13 23-02-2015
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն արդեն Մոսկվայում է
Այս բաժնից
1051 դիտում
23:28 24-09-2024
Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
697 դիտում
17:33 24-09-2024
Զիդանի որդին հայտարարել է 29 տարեկանում կարիերան ավարտելու մասին. ArmSport.am