211652_close_icon
views-count1752 դիտում article-date 16:39 25-05-2014

Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Շվեյցարիա

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային ուղիղ չվերթով մեկնել են Շվեյցարիայի Ժնև քաղաք, որտեղ մայիսի 27-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Հայաստանի և ԱՄԷ-ի ազգային հավաքականների միջեւ: Ինչպես Ժնևից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Դոմեն դե դիվոն» հյուրանոցում: Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի իր առաջին մարզումը:

Նմանատիպ նյութեր