211652_close_icon
views-count2682 դիտում article-date 16:13 23-02-2015

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն արդեն Մոսկվայում է

Փետրվարի 22-ի առավոտյան ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնել է Մոսկվա, որտեղ կանցկացնի մարզական հավաք մինչև մարտի 7-ը: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այդ ընթացքում կանցկացնի նաև ընկերական հանդիպումներ: Փետրվարի 28-ին մեր թիմը կմրցի «Միտիշի» թիմի, մարտի 4-ին՝ «Պրոգրես» թիմի, իսկ մարտի 6-ին՝ «Յամալ» թիմի հետ: Հիշեցնենք, որ մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ մեր հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները:

Նմանատիպ նյութեր