211652_close_icon
views-count22066 դիտում article-date 09:51 06-10-2017

Ավետիսյանների սպանության գործով փաստաբանները ՍԴ-ից փաստեր են թաքցրել. Ալվինա Գյուլումյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ավետիսյանների սպանության գործով փաստաբանները չարաշահել են Սահմա­նադրական դատարան դիմելու իրավունքը: Նրանք ՍԴ-ից փաստեր են թաքցրել: Այս մասին «ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդների ներկայա­ցուցիչների՝ ՍԴ ներկայացված բողոքին, որը հոկտեմբերի 2-ին մերժվել է: Պարզվել է, որ մինչև ՍԴ դիմում ներկայացնելը, արդեն իսկ ընդհանուր դատավճռի բողոքարկման մասով տուժողները քաղհայցի մասով դատավճիռը բողոքարկել են Վերաքննիչ և Վճռաբեկ դատարան: «Գուցե դիտավորությամբ կամ օրենսդ­րության չիմացության արդյունքում այդ փաստը թաքցվել է ՍԴ-ից: Այս պարագայում ՍԴ-ին այլ բան չէր մնում, քան գործը կարճելւ»,- մեզ ասաց Գյուլումյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր