2485 դիտում
14:23 25-03-2016
Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը. ի՞նչ է տարել Պերմյակովն իր հետ Ավետիսյանների տնից
Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատական հերթական նիստը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այսօր դատարանում կողմերը շարունակում են ուսումնասիրել գործում առկա ապացույցները:
Հրապարակվեց նաեւ սապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը: Ըստ փորձաքննության արդյունքների՝ Պերմյակովը Ավետիսյանների տնից վերցրել է գլխարկ, սպորտային տաբատ, կոշիկներ, բաճկոն:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2015թ-ի հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, ում տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել էին, սակայն օրեր անց փոքրիկ Սերյոժան նույնպես մահացել էր:
Նմանատիպ նյութեր
12353 դիտում
16:30 29-01-2015
Պերմյակովն ուշաթափվել է, երբ նրան տարել են Ավետիսյանների տուն. Armlur.am
Այս բաժնից
2821 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3976 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին