211652_close_icon
views-count6291 դիտում article-date 22:05 28-06-2020

Ալվինա Գյուլումյան. Իշխանությունների համար ցանկալի է ունենալ դատավորներ, որոնք իրենց ցանկացած վճիռները կկայացնեն. Tert.am

Իրավական առումով այս սահմանադրական փոփոխությունները հիմքից ճիշտ չեն: [url=https://www.tert.am/am/news/2020/06/28/alvina-gyulumyan/3330902]Tert.am[/url]-ի փոխանցմամբ, Azatutyun.am- ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով իր պաշտոնավորման հարցին: «12 տարին վերաբերում է մեկ ժամկետին, և չեք հանդիպի որևէ տեղ, որ գրված է, որ 12 տարին վերաբերում է գումարելիին: Իմ պարագայում դա երկու ժամկետ է, 17 տարի առաջ ես դատարանից հեռացել եմ, և հիմա ասում են, որ նա էլ են գումարում: Դա գումարելու համար ևս մեկ ուրիշ ակտ պետք է ընդունեիք, որը դեմ է իրավունքի սկզբունքներին»,-ասաց նա և ռեկորդային համարեց չորս ժամում Սահմանադրական փոփոխություններ անելը և մարդկանց ասելը, որ նրանք չեն աշխատում: Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել հունիսի 26-ին, դադարում է ՍԴ երեք դատավորների՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը, ինչպես նաև դադարում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը: Ինչ վերաբերում է Վարչապետից, ԱԺ նախագահից ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանի՝ ՍԴ նախագահի պարտականությունները իրականացնելու համար շնորհավորանքներ ստանալուն, ապա Ալվինա Գյուլումյանն ասաց, որ շնորհավորանքները իարվական կատեգորիա չեն: Հարցին, թե ի վերջո նա ընդունելու է Աշոտ Խաչատրյանի պաշտոնավորումը, դատավորն ասաց, որ երբ կլինեն օրենքի համապատախսան փոփոխություններ, իհարկե կընդունի Աշոտ Խաչատրյանի լիազությունները: «Կիսատ-պռատ գործ եք արել, ուզում եք դրանով ղեկավարվե՞մ: Սահմանադրական դատարանի մասին օրենքում Ազգային ժողովը պետք է փոփոխություն մտցնի, որից հետ կախված փոփոխությունից հետագա գործողությունները պարզ կլինեն»,-ասաց նա: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/28/alvina-gyulumyan/3330902]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր