ԱԱ-2018. Հայաստանը խայտառակ պարտություն կրեց լեհերից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հերթական ամոթալի պարտությունը կրեց, այս անգամ լեհերին՝ 1:6:
Խաղի ընթացքը, մանրամասները ներկայացնելու որևէ կարիք չկա. հաշիվն ինքըստինքյան ամեն ինչ ասում է: Պարզապես պետք է ցավով արձանագրենք, որ ներկայումս մեր հավաքականը՝ որպես կոլեկտիվ, գոյություն չունի: Եվ սրա մեղավորը բնավ Արթուր Պետրոսյանը չէ: Ոչ էլ անհաջող հանդիպում անցկացրած դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: 9 խաղում մեր հավաքականը 25 գոլ է բաց թողել, սրանից ավելի խոսուն փաստ չկա: Իսկական աղետ է:
Խմբային այս մրցաշարից հետո հայկական ֆուտբոլում խոշոր, համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, առաջին հերթին՝ ղեկավարության շրջանում: Հակառակ դեպքում ֆուտբոլը կշարունակի Հայաստանում անդունդը գլորվել, եթե, իհարկե, արդեն չի գլորվել և հավասարվել Լիխտենշտեյն, Սան-Մարինո, Ջիբրալթար կարգի թիմերի մակարդակին:
Նշենք, որ լեհերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը գոլերի քանակը դարձնելով 50-ի, դարձավ Լեհաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:
Մեր հավաքականը 6 միավորով շարունակում է մնալ նախավերջին տեղում, իսկ լեհերը վաստակեցին 22 միավոր, և եթե այսօր երեկոյան կայանալիք Չերնոգորիա-Դանիա խաղում գրանցվի ոչ-ոքի, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ԱԱ-2018-ի ուղեգիր կնվաճեն:
[b]ԱԱ-2018, խմբային մրցաշար, 9-րդ տուր
[/b]
Հայաստան-Լեհաստան՝ 1:6
Համբարձումյան, 39 – Գրոսիցկի, 2, Լևանդովսկի, 18, 25, 64, Բլաշչիկովսկի, 58, Վոլսկի, 90+2