211652_close_icon
views-count21802 դիտում article-date 21:49 08-10-2016

ԱԱ-2018. Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ սեփական հարկի տակ խայտառակ պարտություն կրեց Ռումինիայի ընտրանուց՝ 0:5: Հանդիպման մասին խոսելն ավելորդ է. հաշիվն ինքնին ամեն ինչ ասում է: Մեր հավաքականը արդեն 3-րդ րոպեին մնաց 10 հոգով, որից հետո խաղի միակ ինտրիգը հանդիպման վերջնական հաշիվն էր: Իրականացան երկրպագուների, վերլուծաբանների ամենամռայլ կանխատեսումները, որ նման կազմով, հավաքականի շուրջ և ներսում տիրող անառողջ մթնոլորտի դեպքում լուրջ ակնկալիքներ մեր թիմից սպասելը անիմաստ է: Ինչի՞ մասին է խոսքը, եթե 12-րդ րոպեին արդեն 0:3 հաշվով պարտվում ենք: Ընդամենը 2-3 տարում մեր հավաքականը ահեղ թիմից վերածվել է միավորներ բաժանողի: Ո՞վ է այս ամոթալի իրավիճակի համար պատասխան տալու: Կարծում ենք, մեր հավաքականի հավատարիմ երկրպագուները արժանի չեն նման խայտառակությանը: Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը զրո միավորով եզրափակում է խմբի աղյուսակը, իսկ Ռումինիան Չերնոգորիայի հետ միասին 4 միավորով առաջատարն է: Ի դեպ, Չերնոգորիան էլ է Ղազախստանին հաղթել 5:0 հաշվով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր