Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Սևան քաղաքում 06-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է և մեքենան բախվել է շինության պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Սևան քաղաքում 2106 մակնիշի 34 OP 073 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 73-ամյա Ռաֆիկ Զաքարյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակելի տան պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել:
Դեպքի վայր ժամանած Սևանի շտապօգնության բուժբրիգադը վարորդին տեղափոխել է Սևանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը:
Գ Շամշյանի տեղեկություններով՝ 06-ի ուղևորներ՝ վարորդի մայրն ու դուստրը, բարեբախտաբար, չեն տուժել:
Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի