Երևանում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ մեկ տարուց ավելի է՝ փոսերով հարուստ ճանապարհը վարորդների ու բնակիչների համար դարձել է ավտովթարների էպիկենտրոն, իսկ տրանսպորտի կանգառին էլ «ինսուլտ է խփել»․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր համայն հայությունը նշում է քաղաքամայր Երևանի հիմնադրման 2808-ամյակը, ու քաղաքային իշխանություններն ու վարչական շրջանների ղեկավարները տոնի առթիվ երևանցիներին կշնորհավորեն ու հերթական անգամ կխոստանան, որ ամեն ինչ արել են ու անելու են երևանցիների կյանքը դրախտի վերածելու համար։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն երկար ու ձիգ ամիսներ, անգամ երկու տարի է՝ Երևանի հիմնադիր Արգիշտի թագավորի կառուցած Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից մեկ կմ հեռավորության վրա՝ դեպի Մուշավան և Ջրաշեն տանող ճանապարհը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար, որտեղ գրեթե ամեն օր նրանց միջև վիճաբանություններ են տեղի ունենում, ու պատճառը, ըստ բնակիչների, ահագին ժամանակ՝ մոտ 1․5 կմ երկարությամբ, անբարեկարգ, փոսերով՝ այդ թվում ջրով լցված հարուստ ճանապարհն է։
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ու վարորդներն ասում էին․ «Մեկ ու կես երկու տարի է՝ էս խնդիրը կա, արդեն հոգնել ենք Էրեբունու թաղապետին ու «Վեոլիա ջրին» դիմելով։ Մեկը մեկի վրա է գցում, իսկ հարցը չի լուծվում։
Ամեն իրիկուն այս հատվածում վարորդների միջև վիճաբանություններ են տեղի ունենում, դրան գումարած՝ մի քանի անգամ էլ փոսերից փախցնելու հետևանքով ավտոմեքենաները իրար են բախվել։
Մի քանի դեպք էլ եղել է, որ ողբերգական ավարտ է ունեցել, ու ամեն անգամ նման դեպքերից հետո պատասխանատուներն ասում են՝ խնդիրը կլուծենք, բայց լուծելու սկիզբը չենք տեսնում։
Թաղապետին ու «Վեոլիա ջրին» էլ ընդհանրապես չարժե դիմել, որովհետև էդ մարդկանց համար երևի աշխարհը կանգնած է, պետք է իջնեն։
Դրա համար էս լավ օրով, մեր քաղաքի տոնի օրը դիմում ենք քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ գոնե նրա միջամտության արդյունքում հարցը լուծվի։ Խմելու ջրի խողովակը վնասվել ու մոտ երկու տարի է՝ ջուրը կորում է։
Մեկ լիտր ջուր մարդը գողանա, կսարքեն ազգի թշնամի։
Իսկ Երևանի քաղաքապետարանն էլ պետք է հետևողական վերաբերմունք ցուցաբերի ոչ միայն խնդիրը լուծելու, այլ նաև իր իսկ կողմից ստեղծված տրանսպորտի համար նախատեսված կանգառը կարգի բերելու համար։
Ավտոբուսը կանգառում կանգնում է բավականին հեռու, քանի որ ճանապարհին նայես, «լացդ կգա»։
Կանգառը անգամ թեքվել է, ու տպավորություն է ստեղծվել, թե կանգառին «ինսուլտը» խփել ա»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։