Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում․ վարորդը, ով Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալի եղբայրն է, տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Բանավան թաղամասից դեպի «Արարատ ցեմենտ» գործարան տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի և վաշտի հրամանատրի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Կարապետյանը և Ավետիս Խաչատրյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քենդրջյանի եղբայրն է՝ 46-ամյա Հարություն Քենդրջյանը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։