211652_close_icon
views-count1486 դիտում article-date 12:48 10-10-2026

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Վահե Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Ղ․-ի վարած «Changan» մակնիշի, Արցախի Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մկրտիչ Ք․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Changan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր