15652 դիտում
19:16 30-01-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. 61-ամյա վարորդի ինքնազգացողությունը Skoda Rapid-ը վարելիս վատացել է ու բախվել է երկաթե ելեկտրասյանը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, և Skoda Rapid մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից գոլորշի է դուրս գալիս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջ փրկարարների ժամանումը, վարորդ՝ 61-ամյա Արամ Պ-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վարորդին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հրաչ Ստեփանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Հ. Ստեփնյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո էլ ավտմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2089 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)