53706 դիտում
13:04 20-01-2024
Ողբերգական դեպք՝ Երևանում․ Opel-ի վարորդի ինքնազգացողությունը մեքենան վարելիս վատացել է և նա բախվել է կայանված BMW-ին․ Opel-ի վարորդը հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Սոս Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Պարույր Սևակ - Ռուբինյանց փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Տիգրան Պ-ի կողմից կայանված BMW մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սոս Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Ըստ նախնական տեղեկությունների վերջինիս ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին, որ Սոս Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+