Դիեգո Սիմեոնե. Երբևիցե կցանկանայի գլխավորել Արգենտինայի հավաքականը
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ ապագայում դեմ չէր լինի աշխատել Արգենտինայի հավաքականի հետ:
«Ես սիրում եմ արգենտինական ֆուտբոլլը, քանի որ այնտեղ եմ ստացել առաջին մարզչական փորձը:
Մի օր կցանկանայի գլխավորել ազգային հավաքականը, բայց ոչ՝ այժմ, ես պետք է ամեն օր շնչեմ ֆուտբոլում», ասել է Սիմեոնեն:
Մեկ ամիս առաջ 47-ամյա արգենտինացին մադրիդյան ակումբի հետ երկարաձգել էր պայմանագիրը մինչև 2020 թվականը:


