Դիեգո Սիմեոնեն հրաժարվել է գլխավորել Արգենտինայի հավաքականը
Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մերժել է Արգենտինայի հավաքականը գլխավորելու առաջարկը: Այդ մասին հայտնել է «Ալբիսելեստեի» ներկայիս գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն:
«Ես գիտեմ, որ Սիմեոնեն Արգենտինայի հավաքականը գլխավորելու համար առաջնային տարբերակ էր համարվում, սակայն Դիեգոյի մերժումից հետո ֆեդերացիայի ղեկավարները կապնվեցին ինձ հետ:
Ներկայումս Դիեգո Սիմեոնեն հանդիսանում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Նա արժանի է տարվա լավագույն մարզչի կոչմանը»,- նշել է Մարտինոն: