211652_close_icon
views-count1260 դիտում article-date 21:23 07-05-2014

Ամբողջ Իսպանիան աջակցում է «Ատլետիկո»-ին. Դիեգո Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ իր թիմը արժանիորեն գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: « Այդքան էլ հեշտ չէ վերջ դնել «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հեգեմոնիային: Բայց մեզ հաջողվում է անել դա: «Ատլետիկո»-ն արժանիորեն գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Մենք ապացուցել ենք, որ համառ աշխատանքը կարող է հրաշքներ գործել: Համոզված եմ, որ Իսպանիայի չեզոք երկրպագուները աջակցում են «Ատլետիկո»-ին: Այդ հանգամանքը լրացուցիչ ուժ է տալիս թիմին: Կարևոր է, որ «Ատլետիկո»-ն նման տրամադրվածությունը պահպանի մինչև մրցաշրջանի ավարտը»,-ասել է Սիմեոնեն:

Նմանատիպ նյութեր