211652_close_icon
views-count80622 դիտում article-date 20:16 02-10-2017

Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին. КамАЗ-ի կցորդը, որը բարձված է եղել մի քանի տոննա ցորենով՝ կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում КамАЗ մակնիշի A398 CO 15 համարանիշի AA 19 57 15 համարանիշի կցորդով ավտոմեքենայի՝ Երևան-Գյումրի ավտոճանապահի 24-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կցորդի կողաշրջում է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ կցորդում բարձված մեծ քանակությամբ ցորենը թափվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային Ոստիկանությունը պարզել է, որ վարորդը ՌԴ քաղաքացի, 25-ամյա Ալեքսանդր Սուանովն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր