34092 դիտում
20:07 17-05-2023
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 20 տոննա ցորենով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է. մոտ 200մ ճանապարհը լցվել է ցորենով. վարորդին առաջինը օգնության են հասել Արտաշավան գյուղի մի խումբ երիտասարդներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 18:30-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 34-ամյա Կաբուլով Սոսլանը, իր վարած КамАЗ մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մ3 38 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, առաջ է ընթացել, ապա բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ բախվելով երկաթե պաշտպանիչ արգելապատնեշին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ կցորդիչում բարձված մոտ 20 տ ցորենը թափվել է՝ լցվելով մոտ 200մ ճանապարհի մեջտեղում:
Վարորդին առաջինը օգնության են հասել Արտաշավան գյուղի բանկիչները, ովքեր նախ ճանապարհի մեջտեղից հեռացրել են թափված ցորենը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ղազազյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Մերուժան Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արտուշ Աբգարյանը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզային գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1843 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)