Լուկաշենկոն հայտնել է, որ պատրաստ է նոր, մաքուր էջից սկսել Արևմուտքի հետ հարաբերությունները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Արևմուտքի միջև նոր, «մաքուր էջից» հարաբերություններ սկսելու համար ոչ մի խոչընդոտ չի տեսնում, հաղորդում է Ria Novosti-ն:
Նա նշել է, որ պատմական նոր էջ կարող է բացվել Մինսկի և Արևմուտքի միջև:
«Մենք պատրաստ ենք դրան և նույն պատրաստակամությունն ենք ակնկալում տեսնել արևմտյան գործընկերների կողմից»,-նշել է նա այսօր Մինսկի Անկախության պալատում 5-րդ նախագահական երդմնակալությունից հետո:
Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը բաց է Արևմուտքի, ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների հետ բարեկամության ու համահավասար գործընկերության համար: