Վրաց դարպասապահը մահացել է մարզման ժամանակ
Վրացական «Զուգդիդի» ակումբի 31-ամյա դարպասապահ Շոթա Մամինաշվիլին կիրակ օրը նախավարժանքի ժամանակ կորցրել է գիտակցությունը, որից հետո մահացել է հիվանդանոցում, որտեղ նրան շտապ տեղափոխել էին:
Վարժանքից հետո պետք է կայանար Վրաստանի առաջնության հերթական տուրի հանդիպումը՝ «Զուգդիդիի» և «Վիտ Ջորջիայի» միջև, որը ողբերգության առթիվ հետաձգվել է:
Մամինաշվիլին իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Բաթումիի «Դինամոյում», իսկ «Զուգդիդիին» միացել էր այս մրցարշրջանում:


