Կատալոնիայի առաջնորդին հաջողվել է քվեարկել անկախության հանրաքվեում
Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 1-ին քվեարկել է Կատալոնիայի անկախության հանրաքվեում: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Իսպանիա քաղաքացիական գվարդիան խոչընդոտում էր Ժիրոնա քաղաքի այն ընտրատեղամասի աշխատանքին, որտեղ ի սկզբանե պետք է քվեարկեր Պուչդեմոնը։ Նա քվեարկել է ոչ այն ընտրատեղամասում, որտեղ գրանցված էր, այլ մեկ ուրիշ տեղամասում։