Ալիևն շտապել է շնորհավորել Էրդողանին սահմանադրական հանրաքվեում հաջողության կապակցությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, շնորհավորել է նրան և թուրք ժողովրդին սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման կապակցությամբ. հայտնում է ադրբեջանական «Թրենդը»:
Նշենք, որ հանրաքվեի նախնական արդյունքներով՝ մասնակիցների մոտ 51 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, որոնցով Թուրքիայի նախագահի լիազորությունները ընդլայնվում են:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին ուշադրության և շնորհավորանքի համար: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունները այսուհետ ևս հաջողությանը կզարգանան բոլոր ուղղություններով: