211652_close_icon

Բարսելոնայի կենտրոնում մեծ հանրահավաք է անցկացվում

views-count3770 դիտում article-date 22:47 30-09-2017
Բարսելոնայի կենտրոնում տեղի է ունենում մեծ հանրահավաք: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` մարդիկ դուրս են եկել փողոցներ` պահանջելով միասնություն և ելույթ են ունեցել հոկտեմբերի 1-ին նախատեսված Կատալոնիայի անկախության հանրաքվեի դեմ: Հանրահավաքն անցել է խաղաղ, մարդկանց ձեռքերում եղել են Իսպանիայի դրոշներ: «Մենք այստեղ ենք, որովհետև մենք չենք հավատում հանրաքվեին, դա մեր խնդիրների լուծումը չէ և ստեղծում է պառակտում հասարակության մեջ», - ասել է ցուցարարներից մեկը:

Նմանատիպ նյութեր