ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Եվրոպայի և Եվրասիայի գործերով ԱՄՆ պետքարտուղարի նոր օգնականին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը սեպտեմբերի 28-ի նիստում Ուես Միթչելին հաստատել է Եվրոպայի և Եվրասիայի գործերով պետքարտուղարի նոր օգնական: Քվեարկությունը տեղի է ունեցել նիստի ավարտին պարզեցված ընթացակարգով: Հաղորդում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4601852]tass.ru[/url]-ն:
Նախկին վարչակարգի օրոք Պետքարտուղարությունում այս պաշտոնը զբաղեցնում էր Վիկտորյա Նուլանդը: Միթչելը մինչ այդ աշխատել է որպես Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի տնօրեն:
Միթչելն իր ելույթում կարևորել է ՆԱՏՕ-ի գերակա դերը եվրատլանտյան համերաշխության ապահովման գործում և ընդգծել, որ դաշինքում կարևոր դեր են խաղում Արևելյան Եվրոպայի երկրները: