7406 դիտում
16:38 28-09-2017
Թուրքիան չի փակի Քրդստանի հետ սահմանը. Էրբիլի նահանգապետ
Թուրքիան չի գնա Իրաքյան Քրդստանի հետ սահմանի փակմանը՝ չնայած ինքնավարությունում անկախության հանրաքվեի անցկացմանը։ Նման հայտարարություն է արել այսօր Էրբիլի նահանգապետ Նավզադ Հադին։
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ Հադիի խոսքով՝ առավելագույնը, որ կարող է անել Անկարան, Բաղդադից իր սահման դիտորդների հրավիրելն է և ոչ ավել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվեց անկախացման հանրաքվե, ինչին կողմ քվեարկեց ընտրողների 92,7 տոկոսը /2.86 մլն մարդ/։
Հանրաքվեից հետո Թուրքիայի իշխանությունները սպառնացին, որ կարգելեն Թուրքիայի տարածքով նավթի տարանցումը։ Իր հերթին, Բաղդադը պահանջեց Իրաքյան Քրդստանից, որպեսզի վերջինս իրեն հանձնի սահմանային անցակետերի և օդանավակայանների վերահսկողությունը։
Նմանատիպ նյութեր
1099 դիտում
15:22 23-09-2014
Թուրքիան ոչ մի դեպքում չի փակի Սիրիայի հետ իր սահմանը. Դավութօղլու
3244 դիտում
18:52 02-10-2017
Հայաստանը կարող է միջնորդական առաքելությունով հանդես գալ Բաղդադի եւ Էրբիլի միջեւ. Քաղաքագետ
Այս բաժնից
1360 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1006 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1318 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը