ԻՊ-ի օրերը հաշվված են. Ռուսաստանի ԱԳՆ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը՝ ինչպես «տարածքային նախագիծը», իր գոյության վերջին փուլն է ապրում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հարցերով վարչության ղեկավար Իլյա Ռոգաչը, փոխանցում է Interfax-ը։
Նրա խոսքով՝ նման իրավիճակը նշանակում է, առաջին հերթին, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերի և սիրիական բանակի գործողություններն ԻՊ-ի դեմ արդյունավետ են, և ԻՊ խմբավորումն այլևս չի ծաղկում, ինչպես 2 տարի առաջ էր։
Այդուհանդերձ, նա նշել է, որ աստղաբաշխական գումարները, ինչպես և նախկինում, շարունակում են «հոսել» դեպի ԻՊ-ը, իսկ ահաբեկիչները կարողանում են մարտնչել այն պատճառով, որ չի պահպանվում ահաբեկիչներին զենք-զինամթերքի մատակարարման մասին ՄԱԿ ԱԽ-ի սահմանած էմբարգոն։