211652_close_icon
views-count4199 դիտում article-date 13:21 28-03-2014

Եթե ԲՀԿ-ն կարծում է, որ մեր օրերը հաշված են, ուրեմն հաշվել չգիտի. Գալուստ Սահակյան

«Տժվժիկ»-ը լավ ստեղծագործություն է: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու քառյակի նախաձեռնությանը: Լրագրողի դիտարկմանը, թե՝ ասում են, որ ՀՀԿ-ի օրերը «հաշված են», Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ուրեմն՝ հաշվել չգիտեն»: Իսկ ծայրահեղ քայլերի իմաստը, կարծում է, որ լավ չեն հասկացել: Լրագրողները նաեւ մեջբերեցին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի այն արտահայտությունը, թե իրենց կոճակային առավելությունը մինչեւ ապրիլի 28-ը կարող է փոփոխական լինել, ինչին Գ. Սահակյանն ասաց. «ԲՀԿ-ում մարդիկ կան, որոնց գոնե 10 տոկոսը իմ ղեկավարած խմբակցության անդամներն են եղել եւ թող դա չմոռանան: Հիմա մոդա է դարձել, որ ով որտեղ ուզում է, ինչ ուզում է, ինչ-որ քաղաքական կամ անձնական շահերով այստեղից այնտեղ է ցատկում»: Լրագրողների հարցին, թե չի՞ հավատում, որ Գագիկ Ծառուկյանը ծայրահեղ քայլերի կգնա, ասաց. «Չեմ հասկանում, թե ինչ քայլերի մասին է խոսքը: Ընկճվեցի, վատ զգացի, կմտածեմ, կպատասխանեմ»,-կատակով պատասխանեց Գալուստ Սահակյանը:

Նմանատիպ նյութեր