211652_close_icon

Արման Դավթյան. Զինծառայող-մարզիկներն արժանիորեն ներկայացրին հայրենիքը

views-count8229 դիտում article-date 19:28 27-09-2017
ՀՀ Պն ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արման Դավթյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց հայաստանցի ըմբիշների մասնակցությունը բանակայինների աշխարհի առաջնությունում: «Կցանկանայի երախտագիտություն հայտնել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, մասնավորապես հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանին՝ մարզիկների լավ պատրաստվածության համար: Բոլոր տղաները պայքարեցին մինչև վերջ՝ ձգտելով հանդես գալ հնարավորինս հաջող: Բանակն իր հերթին ԲԿՄԱ-ի մարզիկներին մարզվելու և մրցաշարերի մասնակցելու հնարավորություն է տալիս: Իսկ այս դեպքում մենք հանդես եկանք մեր թիմով և արժանիորեն ներկայացրինք հայրենիքն ու Հայաստանի զինված ուժերը միջազգային ասպարեզում»,- նշեց Արման Դավթյանը:

Նմանատիպ նյութեր