«Բորուսիա»-ն արժանիորեն հաղթեց «Արսենալ»-ին. Վենգեր
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ից 0:2 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ իր թիմը արդարացիորեն զիջեց մրցակցին:
«Մենք չցուցադրեցինք այն խաղամարկարդակը, որը պետք է ցուցադրեինք: Մրցակիցը արժանիորեն հաղթեց: Բայց ինձ թվում է, որ ինչ-որ տեղ մեր բախտն էլ չբերեց, քանի որ մենք գոլ բաց թողեցինք առաջին խաղակեսի վերջին րոպեին: Դրանից հետո դժվար էր բեկել խաղի ելքը»,-ասել է Վենգերը: