211652_close_icon
views-count1412 դիտում article-date 11:17 03-04-2014

«Ռեալ»-ը արժանիորեն հաղթեց «Բորուսիա»-ին. Իսկո

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Բորուսիա»-ի նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով: Նշենք, որ Իսկոն դարձավ իր թիմի խփած գնդակներից մեկի հեղինակը: « Մենք հիանալի արդյունքի հասանք: «Ռեալ»-ը արժանի հաղթանակ տարավ «Բորուսիա»-ի նկատմամբ: Հատկապես ուրախալի է, որ մենք անառիկ պահեցինք սեփական դարպասը: նախորդ տարի ոչ-ոք չէր մտածում, որ «Ռեալ»-ը 1:4 հաշվով կզիջի «Բորուսիա»-ին: Եկեք սպասենք պատասխան խաղին, որը մենք պետք է հաղթենք»,-ասել է Իսկոն:

Նմանատիպ նյութեր