211652_close_icon
views-count42466 դիտում article-date 14:27 26-09-2017

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. «Արփա լիճ» ազգային պարկի արևմտյան տեղամասի պետը բերման է ենթարկվել Ոստիկանության Աշոցքի բաժին

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում 3 անծանոթ անձ մտել են Աշոցք գյուղի բնակիչ՝ 54-ամյա Շարմաղ Խաչատրյանին պատկանող խանութ, որտեղ իրենց պահել են անհարգալից, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Շ. Խաչատրյանի հասցեին, քաշքշել շորերից, այնուհետև հնչեցրել հայհոյանքներ, իսկ նրանցից մեկը շշով գարեջուրը լցրել է Շ. Խաչատրյանի վրա ու հետո «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով հեռացել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Աշոցքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության ծառայողները այսօր՝ սեպտեմբերի 26-ին, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշոցքի ոստիկանություն են բերման ենթարկել Գառնառիճ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վահե Հախոյանին, ով արդեն Ոստիկանությունում խոստովանել է, որ խուլիգանությունը կատարել է ինքը՝ իր ընկերների՝ Կորյուն Մխոյանի և Ահարոն Հախոյանի հետ։ Փաստի առթիվ Ոստիկանության Աշոցքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Կ. Մխոյանին ու Ա. Հախոյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հախոյանը աշխատում է «Արփա լիճ» ազգային պարկի արևմտյան տեղամասի պետ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր