211652_close_icon
views-count1816 դիտում article-date 21:42 19-02-2023

Վարչապետի մտերիմը՝ «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատա՞ր. aravot.am

Aravot.am-ին տեղեկություններ են հասել  այն մասին, որ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել Ախուրյանի ավագանու նախկին անդամ Գևորգ Բաբուջյանին։ Հիշեցնենք, որ Մուշեղ Մուրադյանի` մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո այս պարկի տնօրենի պաշտոնը թափուր է մնացել։

Տնօրենի պարտականությունները մինչ մրցույթ հայտարարելը պաշտոնապես դրվել են պարկի 8 տարվա տնօրենի տեղակալ Արտակ Ֆարզադյանի ուսերին։

Մեր խմբագրությանը հասած տեղեկություններով, մինչ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը որոշել են պաշտոնակատարին փոխել ու նշանակել Գևորգ Բաբուջյանին։

Մեզ ահազանգ էր հնչել այն մասին, որ վերջինս այս պարկում աշխատելու որևէ փորձ չունի, բացի այդ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Բաբուջյանին սնանկ է ճանաչել, իսկ համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի՝  սնանկ ճանաչված անձը իրավունք չունի պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվել։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր