ԶԼՄ-ներ. Փհենյանը բալիստիկ հրթիռ է տեղափոխում իր արևմտյան ափը
Հյուսիսային Կորեան միջցամաքային բալիստիկ հրթիռի նման ինչ-որ բան է տեղափոխում իր արևմտյան ափը։ Այդ մասին հայտնում է Ruters-ը՝ հղում անելով հարավկորեական լրատվամիջոցներին։
Ըստ տեղեկությունների՝ հրթիռի տեղափոխումը սկսվել է սեպտեմբերի 4-ի առավոտյան։ Ինչպես նշել է աղբյուրը, հյուսիսկորեական իշխանությունները հրթիռի տեղափոխումը միայն գիշերն են կատարում, որպեսզի խուսափեն դիտարկվելուց։
Գործակալության տվյալներով՝ արևմտյան ափին հրթիռների արձակման 2 օբյեկտներ են տեղակայված։