Փհենյանը հաստատել է բալիստիկ հրթիռի արձակումը, որն անցել էր Ճապոնիայի տարածքի վրայով
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաստատել են հերթական բալիստիկ հրթիռի արձակումը։ Հայտարարությունը տարածել է Հյս. Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ «Խվասոն-12» բալիստիկ հրթիռի արձակմանը ներկա է եղել հյուսիսկորեական պետության առաջնորդ Կիմ Չեն Ընը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու վրայով՝ հաղթահարելով 2700 կմ տարածություն և ընկնելով Խաղաղ օվկիանոսը։
Այդ կապակցությամբ Տոկիոն ՄԱԿ-ից պահանջել է անհապաղ Անվտանգության նիստ անցկացնել։