52375 դիտում
13:12 04-03-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են 26-ամյա ստահակին, ով դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 29-ին արտառոց դեպք է տեղի ոնեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Գ․ Ա․-ն և հայտնել, որ 1 օր առաջ իր 15-ամյա աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս է եղել, երբ անծանոթ տղամարդը մոտեցել է երեխային, ապա հարցրել է, թե մոտակայքում որտեղ կա մթերային խանութ, երեխան էլ նրան ցույց է տվել խանութի տեղի ու հասնելով Թբիլիսյան խճուղում գործող խանութի հետնամաս, այդ տղամարդը երեխային գրկել է, սկսկել համբուրել շուրթերը, մարմնի մասերը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային հաջողվել է ստահակի ձեռքից փախչել ու կատարվածի մասին հայտնել է ծնողներին։
Ֆոտոլորագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ, պարզել են արարքը կատարած ճիվաղի ինքնությունը, ում կարճ ժամանակ անց հայտնաբերել են Թբիլիսյան խճուղում և սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կասկածյալին Արաբկիրի ոստիկանները ներկայացրել են Արաբկիրի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Մ․-ն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15646 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»