Շոտլանդիայում հայտնաբերել են 400 տարի անհետ կորած համարվող Ռուբենսի հայտնի կտավներից մեկը
Հայտնի ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի կտավներից մեկը հայտնաբերել են Շոտլանդիայում։ Այդ մասին հայտնում է Scotsman թերթը;
Կտավն անհայտ կորած էր համարվում շուրջ 400 տարի։
Թերթի տվյալներով՝ այն գտել է բրիտանացի լրագրող և արվեստաբան Բենդոր Գրոսվենորը՝ Գլազգոու քաղաքի Պոլլոկայի տուն-թանգարանում։
Նկարում պատկերված է Բուքինհեմյան պալատի դուքս Ջորջ Վիլյերսը։ Կտավի իսկությունը հայստատել են նաև Բելգիայում Ռուբենսի տուն-թանգարանի փորձագետները։ Նախնական գնահատականով՝ նրա արժեքը կազմում է մի քանի միլիոն։